Արցախում յուրաքանչյուր ընտանիքի կվաճառվի ընդամենը մեկ հաց

Օգոստոսի 29-ին և 30-ին Արցախում նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց, հայտնում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

«Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել