Ռեալը փորձում են փրկել ռուս օլիգարխներից

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Վիսենտե Բոլուդան հայտարարել է, որ չի կարող առաջադրվել ակումբի նախագահի պաշտոնում, քանի որ ընդունվել են նոր կանոններ։ Այսուհետ այդ պաշտոնում կարող է առաջադրվել այն անձնավորությունը, ով ակումբում աշխատել է առնվազն 20 տարի։

«Ինձ դրա համար չհերիքեց ընդամենը մեկ ամիս: Պերեսը բացատրեց, որ այս փոփոխությունն արվում է միայն ի շահ կազմակերպության, որպեսզի չհայտնվի մի ռուս օլիգարխ և խելագար գումարով չգնի «Ռեալը»»,- Բոլուդայի խոսքերն է փոխանցում Elconfidencial-ը: