ԵՄ անդամ երկրների, ԱՄՆ-ի և Բրազիլիայի դեսպանները հետաքրքրվել են Վ.Օսկանյանի գործով

Այսօր Սիվիլիթաս հիմնադրամում կայացել է հանդիպում ԵՄ անդամ երկրների դեսպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի դեսպանների մասնակցությամբ: Ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպանը, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները:

Ըստ ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը նշել է, որ հյուրերին հետաքրքրում էր իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագիրը, դրա հիմնավորումները, հարցի հետ կապված հնարավոր հետագա զարգացումները և նույն մտահոգությունները Սիվիլիթաս հիմնադրամի մասով: Նրանց հետաքրքրում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը դատախազի միջնորդագրի վերաբերյալ: «Ես ցույց տվեցի ինձ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրի անհիմն լինելը՝ տրամադրելով իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը»,- նշել է նա:

Մեկնաբանել