Շոկոլադից մինչև ձեռագործ իրեր․ կին ձեռներեցներն իրենց գործերը ներկայացրին Սյունիքում

Գորիսում՝ «Իմփաքթ Հաբ Սյունիքում», հավաքվել էին կին ձեռներեցներ՝ Սյունիքում կանանց ձեռնարկատիրության ինկուբացիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է խթանել և զարգացնել կանանց բիզնես գաղափարներն ու կյանքի կոչել դրանք: Շոկոլադ, սպիտակեղեն, կաշվե պայուսակներ ու ձեռագործ այլ իրեր. ցանկը միտում ունի ավելանալու: Մինչ պատրաստի արտադրանք դառնալը դրանք նախ թղթին են հանձնվում, ապա «Իմփաքթ Հաբի» ընձեռած հնարավորության շնորհիվ` կյանքի կոչվում:

Մեկնաբանել