Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է խաղաղության պայմանագրի մեկնաբանությունները

Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր հերթական մեկնաբանությունները: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։

Հայ-ադրբեջանական վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին Մոսկվայում՝ արտգործնախարարների մակարդակով։

Մեկնաբանել