Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը և սպասում է արձագանքի․ Ալիևի ներկայացուցիչ

Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագիծը և սպասում է Հայաստանի իշխանությունների արձագանքին. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

Ամիրբեկովն ասել է, թե Ղարաբաղում հայերի հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է։

Նա նշել է, որ Եվլախում կայացած հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը»․ «Կարծում ենք, որ այդ երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիր, որը կարող է. վերջ դնել տասնամյակների ճգնաժամին ու թշնամությանը»։

«Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից, պետք չէ սպասել, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման ընթացքում»,- ասել է նա։

Մեկնաբանել