Արցախից Հայաստան է տեղափոխվել 237 վիրավոր

Սեպտեմբերի 27-ի ժամը 11-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 237 վիրավոր։ Նրանք վիրավորվել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, ինչպես նաև բենզալցակայանի պայթյունի հետևանքով։

Վիրավորները Հայաստան են տեղափոխվել ցամաքային ու օդային ճանապարհներով։ 237 անձանցից 142-ը տեղափոխվել է ուղղաթիռներով, 95-ը՝ շտապօգնության մեքենաներով։

«Ներկայում տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է»,- հայտնել են առողջապահության նախարարությունից։

Մեկնաբանել