Ադրբեջանը ձերբակալել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել և Բաքու են տեղափոխել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին․ սեպտեմբերի 29-ին հաղորդում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հայ բարձրաստիճան զինվորականի հանդեպ քրեական գործ է հարուցվել «կազմակերպված հանցախմբի կողմից կրկնվող ահաբեկչության, անօրինական կերպով հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և փոխադրման, օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի և խմբերի ստեղծման, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Հակարիի կամրջին ձերբակալել և Բաքու է տեղափոխել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Մեկնաբանել