Ղարաբաղի հարցում նշաձողը իջեցրինք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ համաձայնեցմամբ

«Մենք Ղարաբաղի հարցում նշաձողը իջեցրինք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ համաձայնեցված ձևով»,- հոկտեմբերի 4-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ դրանից հետո Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց այդ նշաձողը ու դա արեց խորհրդարանական ընդդիմության ու դրա ղեկավարների քաջալերմամբ, և եթե ԼՂ ղեկավարությունը ընդհանուր ըմբռնումը պահեր, այս վիճակը չէր ստեղծվի։

«Միջազգային հանրությունը Սոֆիայում միջազգային մեխանիզմի առկայությամբ հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին։ Ինչո՞ւ չգնացին, ուզո՞ւմ ենք իմանալ։ Որովհետև Լեռնային Ղարաբաղին արգելեցին գնալ։ Ո՞վ արգելեց։ Այ դա ոչ մեկը չգիտի»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել