Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ

Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ՝ ավագանու 32 կողմ, 5 դեմ ձայներով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Տիգրան Ավինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին նաև «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամները։

Սեպտեմբերի 17-ին անցկացված Երևանի ավագանու ընտրություններում ձայների մոտ 19 և 15,5 տոկոսը ստացած «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում նիստին։ Նրանք առաջարկել էին չմասնակցել նիստին ու քվորում չապահովել և գնալ ավագանու նոր ընտրությունների։ Ի հակադրումն սրա՝ «Հանրային ձայն»-ը մասնակցեց և քվորում ապահովեց՝ չնայած դեմ քվեարկեց Ավինյանի թեկնածությանը։

Մեկնաբանել