Արցախյան փախլավան՝ Երևանում․ տեղահանված Նարինեն իր գործն է շարունակում

Արցախից բռնի տեղահանված Նարինե Քարամյանն այժմ Երևանում տան պայմաններում փախլավա է պատրաստում ու վաճառում։ Ստեփանակերտում տարբեր թխվածքներ, տորթեր էր պատրաստում, քանի որ այնտեղ իրենց տան տարածքը մեծ էր։ Այժմ երեխայի, ամուսնու ու ծնողների հետ Երևանում վարձով են ապրում․ այստեղ միայն փախլավա է կարողանում պատրաստել, քանի որ հարմարություններ չկան, խոհանոցը շատ փոքր է։ Նարինեն տան միակ աշխատողղն է։ Իր գործով փորձում է ընտանիքի ապրուստը վաստակել։

Մեկնաբանել