Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր, հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիեն Լըկորնյուն քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել