Բնապահպանության նախարարի սիրած զբաղմունքը որսն է

«Էկոլուր»-ը դիտարկում է. ՀՀ ներկայիս` բնապահպանության, նախկինում քաղաքաշինության նախարար, նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության, ներկայում` Հանրապետական կուսակցության անդամ Արամ Հարությունյանի սիրելի զբաղմունքը որսն է: Դա նշված է նրա` որպես քաղաքաշինության նախարարի կենսագրականում:

Հիշեցնենք, որ օրերս «Խոսրովի անտառ» արգելոցում «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի և այլ խախտումների արձանագրության արդյունքում բնապահպան-բնասերները պահանջել են նախարարի հրաժարականը` փաստելով, որ բնապահպանության նախարար պիտի լինի բնությունն իրապես սիրող մարդը: Բնապահպանները նշել են, որ ռուսական զբոսաշրջային գործակալությունները Հայաստան են հրավիրում որսորդների` արգելոցներում արգելված կենդանիների որս խոստանալով, իսկ նման գործողությունները չեն կարող կատարվել առանց ամենաբարձր ատյանների հովանավորչության:

Մեկնաբանել