Վրաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։

Օրերս Ֆրանսիան «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանի տարածքով։ Վրացական APM Terminals Poti ընկերությունից հաստատել են զրահամեքենաների տարանցումը։ Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չի հերքել ֆրանսիական զրահամեքենաների մատակարարման լուրը․ «Հայտնի էր, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր, և ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում նաև ավելի լայն համագործակցությունն է Ֆրանսիայի հետ հենց անվտանգության ոլորտում»։

Մեկնաբանել