Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում են վարչապետի գրասենյակից։

«Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանը Տոկաևին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, վերջինս ընդունել է հրավերը:

Մեկնաբանել