Աթենքում հունարեն նոր հայկական ամսաթերթ է լույս տեսել

2023թ․ դեկտեմբերից Աթենքում Հայ-հունական հետազոտությունների կենտրոնը սկսել է տպագրել հունարեն «ՖԻԼԻԱ» (Բարեկամություն) ամսագիրը։ Ինչպես հրատարակող կենտրոնն է տեղեկացնում, թերթի նպատակն է ամրացնել Հայաստանի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հայության մասին առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել Հունաստանում տասնյակ հազարավոր հայության այն ներկայացուցիչներին, ովքեր դժվարությամբ են հաղորդակցվում հայերենով։

Ամսաթերթը անվճար տրամադրվելու է հույն հետազոտողներին, քաղաքական վերլուծական կենտրոններին, համալսարանականներին, լրագրողներին, Ազգային Ժողովի պատգամավորներին, հույն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին։

Թերթին աշխատակցում են Աթենքի և Հունաստանի այլ քաղաքների հայ և հույն մտավորականներ։

Մեկնաբանել