Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հունվարի 8-ին մերժեց Աշոտյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Արմեն Աշոտյանը կալանվորված է 2023-ի հունիսի 16-ից։

Կրթության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանն ու նույն համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը անցնում են հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով Բժշկական համալսարանի հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38,6 մլն դրամի գույքային վնաս:

Մեկնաբանել