ԱԺ-ն ընդունեց բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը։

Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։

Նախագիծը հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Մեկնաբանել