Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հունվարի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս հրավերով։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։