ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար․ Բորել

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի համար, հունվարի 22-ին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Նախագահ Ալիևի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,- նշել է Բորելը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։