2,4 միլիարդ դրամ հավելավճար՝ Պետեկամուտների կոմիտեի ծառայողներին

Կառավարությունը 2,4 միլիարդ դրամ կհատկացնի Պետեկամուտների կոմիտեի ծառայողների հավելավճարների համար։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 8-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորումների՝ ՊԵԿ ծառայողների համար ներդրվել է կատարողական գնահատականի հիման վրա հավելավճարների գործիքակազմ. «Հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը»,- նշված է հիմնավորումներում։

Ըստ ՊԵԿ-ի՝ նախատեսվող փոփոխությունը թույլ կտա նաև խուսափել հարկային և մաքսային ծառայությունում կադրերի արտահոսքից, ինչպես նաև համակարգը համա­լրել բանիմաց և որակյալ անձնակազմով։ Կառավարության պահուստային ֆոնդից այս նպատակով ավելի քան 2,4 միլիարդ դրամ կտրամադրվի՝ 8 ամիսների հավելավճարների համար։