Կասկադ համալիրի վերին հատվածը վերադարձվել է Երևանին

Նախորդ շաբաթ Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ շուրջ 11,5 հեկտար տարածքով։ Այդ մասին մարտի 4-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրել է, որ տարածքի շինարարությունը դեռ Խորհրդային տարիներից մնացել էր անավարտ։ Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանն այս հատվածում մեծ ծրագիր կիրականացնի։

«Կասկադ համալիրը երևանցիներին ու քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական տեսքով»,- հայտնել է նա։

2022-ի սեպտեմեբերին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը պատրաստակամություն էր հայտնել Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին։

Մեկնաբանել