Ռուսական տեխնոլոգիայով ատոմակայանը խնդիր կլինի Հայաստանի էներգետիկ համակարգի համար․ Աստղինե Պասոյան

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ռուսական առաջարկը նպատակահարմար չէ մի քանի պատճառով, ասում է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն, էներգետիկ փորձագետ Աստղինե Պասոյանը: Ռուսաստանի առաջարկած մոդելը 1200 Մվտ հզորությամբ կայանն է, մինչդեռ Հայաստանի ամբողջ սպառումը 800-900 Մվտ է, որը գրեթե հավասարապես ապահովում են երեք հիմնական սեգմենտներ՝ ԱԷԿ-ը, ՋԷԿ-երը և ՀԷԿ-երը: Այդքան հզոր ատոմակայանը կզավթի ամբողջ էլեկտրաէներգետիկ համակարգը: Պասոյանի խոսքով՝ այն մեծապես կավելացնի նաև Հայաստանի պարտքային բեռը: Մյուս կողմից, սակայն, ատոմակայանի կառուցման այլ առաջարկներ փաստացի չկան։

Մեկնաբանել