Գորիս․ վերակառուցված մարզադպրոցը փոխում է քաղաքի առօրյան

Գորիս համայնքի մանկապատանեկան մարզադպրոցը աշխատում է առանց դադարի։ Այստեղ արդեն գործում է տասը մարզաձև, իսկ խմբերում օր օրի ավելանում է երեխաների թիվը։ Մարզադպրոցն ունի 400-ից ավելի սպորտասեր պատանի, որոնք իրենց ամենօրյա մարզումներն են իրականացնում պրոֆեսիոնալ մարզիչների հսկողության ներքո և հաղթանակներ գրանցում։ Մարզադպրոցում բացվել է նաև ֆուտբոլի խմբեր աղջիկների համար։ Եվ քանի որ համայնքը չունի մարզադաշտ, մարզումներն իրականացնում են մարզադահլիճում։

Մեկնաբանել