«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև Բրյուսելում կայացած հանդիպումը ու դրա արդյունքները։ Անդրադարձ է կատարվում նաև Արևմուտք-Հայաստան օրակարգի հաջորդ հնարավոր զարգացումներին։
Բրյուսելյան հանդիպումը՝ երկարատև գործընթացի սկիզբ
-
Բագրատ սրբազանի շարժումը և 2026-ի ընտրությունները
Այս շաբաթ իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը անդրադառնում է երեք թեմայի՝ հանգստյան օրերին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղին, անցած ուրբաթ երեկոյան վարչապետի ուղերձին և Բագրատ արքեպիսկոպոսի և նրա համախոհների կիրակնօրյա հանրահավաքի շուրջ նորություններին:
-
Սերժ Սարգսյանը՝ Բագրատ սրբազանի պայքարի ու սահմանազատման մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը աջակցում են Բագրատ Գալստանյանի թեկնածությանը՝ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սարգսյանը։ Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ սահմանադրական խոչընդոտ կա՝ նա կարծիք հայտնեց, թե այն հաղթահարելի է․ «Կա սահմանադրական ելք․ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երկու երրորդով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»,- ասաց Սարգսյանը։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ խնդրի լուծման հստակ մեթոդներ կան, որոնցից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է․ «Կա միջազգային փորձ և կան միջազգային ատյաններ, եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու ճանապարհից, իրավիճակը բոլորովին այլ […]
-
Ինչպես կառավարել աղետները․ զրույց Դավիթ Հակոբյանի հետ
Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը կարծում է, որ Լոռու և Տավուշի ջրհեղեղից հետո պետության արձագանքը ժամանակին էր։ Նրա խոսքով, սակայն, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Հակոբյանը անդրադարձել է նաև Երևանով անցնող Գետառին, ջրային պաշարների հարցերին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ այդ համատեքստում։
-
Սերժ Սարգսյանն արդարացվեց «Դիզվառելիքի գործով»
Սերժ Սարգսյանը արդարացվեց «Դիզվառելիքի գործով»․ քիչ առաջ առաջին ատյանի դատարանը հրապարակեց վճիռը։ 2019-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի երրորդ նախագահ Սեժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանը մեղադրվում է նրա համար, որ նա, «2008-2018թթ․ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ շուրջ 490 մլն ՀՀ դրամի հափշտակության կատարում»։ Այս գործով անցնում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը (մահացել է 2021-ին), որին […]
-
Դատախազությունը ՊԵԿ նախկին նախագահից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ։ Այդ մասին տեղեկանում ենք դատախազությունից։ Ըստ աղբյուրի՝ հակակոռուպցիոն դատարանը 2024-ի մայիսի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վարդան Հարությունյանից (2014–2016-ին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018-ին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ) և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`
-
Tinder, Bumble. քլիքել, թերթել, սիրահարվել
Ի՞նչ են փնտրում կանայք ու տղամարդիկ ծանոթության կայքերում, ի՞նչ են գտնում ու ի՞նչ չեն գտնում։ Նոյեմբերի 27-ին, 29-ին Մերգելյան ինստիտուտի տանիքին Անահիտ Ղազարյանի ու Նադիա Իսրայելյանի հեղինակած «Վերբերռնում, ներբեռնում, սերբեռնում» ինտերակտիվ ներկայացումն էր։