Բայրամովը կարծում է, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն խաղաղության գործընթացին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 10-ին, Ալմաթիիում իր ղազախ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հաղորդվում է, որ Բայրամովը լավատեսություն պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմազատման հանձնաժողովների վերջին համաձայնությամբ։

Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնել է պաշտոնական Աստանան, ղազախական կողմն այդ հանդիպմանը ոչ թե միջնորդի, այլ հարթակ տրամադողի դերում է։

Մեկնաբանել