ԵՄ-ն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին. Վասիլիս Մարագոս

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը և բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,- ասել է նա։

Մեկնաբանել