Ադրբեջանի երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում և ԼՂՀ-ում

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին` տեղական ժամանակով ժամը 14:13-ին, Ադրբեջանի տարածքում` Զակատալա քաղաքից 27 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիս և հյուսիսարևելյան շրջաններում և ԼՂՀ-ում 3-4 բալ, իսկ Երևանում` 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին նախորդել է 4 մագնիտուդով մեկ նախացնցում և հետևել 3.3-3.7 մագնիտուդով երեք հետցնցում:

Մեկնաբանել