Օլանդը ֆրանսիական հասարակությունը բաժանում է երկու մասի. Figaro

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ 1961թ. հոկտեմբերի 17-ի ցուցարարների բողոքը արյան մեջ խեղդվել է, և Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է այդ ջարդը: «51 տարի անց ցանկանում եմ հարգել այդ օրը զոհված ցուցարարների հիշատակը»,- ասել է Ֆրանսուա Օլանդը: Իր այս հայտարարությամբ Օլանդը ֆրանսիական հասարակությունը բաժանում է երկու մասի, գրում է Figaro-ն:

Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունն անհասկանալի և անընդունելի է որակել «Միություն հանուն ժողովրդարության շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Քրիստիան Յակոբը:

1961թ. հոկտեմբերի 17-ին ֆրանսիական ոստիկանությունը կրակ էր բացել Փարիզում հավաքված ալժիրցի ցուցարարների վրա, որոնք ֆրանսիական հանրապետությունից պահանջում էին անկախություն տալ Ալժիրին: Դրա հետևանքով զոհվել էին բազմաթիվ ցուցարարներ: Լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս հարցի վերաբերյալ Ֆրանսիայի սենատում ներկայացվելու է օրինագիծ:

Մեկնաբանել