Բարսելոնայի 100-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում

Բարսելոնայում 2։1 հաշվով պարտության մատնելով «Սելթիկին»՝ կատալոնական ակումբն իր 100-րդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում։

«Բարսելոնան» դարձավ պատմության մեջ 3-րդ ակումբը, որն իր 100-րդ հաղթանակը տարավ Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում։ Առաջին երկուսը Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» են։

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, ով երեկվա խաղում թիմի ավագի պարտականություններն էր կատարում, անցկացրեց իր 150-րդ հանդիպումը միջազգային ակումբային ասպարեզում (129՝ ՉԼ, 13՝ ՈւԵՖԱ-ի գավաթ, 5՝ աշխարհի ակումբային առաջնություն, 3՝ Եվրոպայի սուպերգավաթ)։ Այս ցուցանիշով նրան գերազանցում են Պաոլո Մալդինին (181), Ռաուլ Գոնսալեսը (168), Կլարենս Զեեդորֆը (167), Խավիեր Զանետին (156) և Ռայան Գիգզը (151)։