Ֆուտբոլային հանրահայտ Goal.com կայքը կազմել է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուների տասնյակը։ Այստեղ ընդգրկվել է միանգամից երկու հայ ֆուտբոլիստի անուն։ Տասնյակի վերին հորիզոնականում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանն է, իսկ 10-րդում՝ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը։
Մխիթարյանի մասին Goal.com-ը գրում է. «Երկու անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դարձած Մխիթարյանը, ով անցած մրցաշրջանում ճանաչվել է նաև «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ, այս տարի ձգտում է ավելի մեծ նվաճումների։ Նա կարևոր դեր է խաղացել «Շախտյորի» խելահեղ մեկնարկում, որի արդյուքնը հավասար է 12 հաղթանակ 12 խաղում։ Կիսապաշտպանը փոխարինեց Ժադսոնին «կենտրոնում ստեղծագործական դիրքում» և անցած մրցաշրջանում իր գոլերի (10) քանակն ապահովեց այս տարվա ընդամենը 6 խաղերի ընթացքում»։ Goal.com-ը մեջբերում է նաև Լուչեսկուի խոսքերը. «Մեր ամենամեծ առաջընթաց քայլը Մխիթարյանի աճն էր։ Նա արագացրեց խաղը և նոր տարածություններ բացեց»։
Յուրա Մոսիսյանին անդրադառնալիս Goal.com-ը նշում է, որ նա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն է լավագույն տասնյակում, ում հաջողությունները չօգնեցին «Կրասնոդարին» հասնել լուրջ արդյունքի, քանի որ թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 թիմանոց առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Թիմում միայն Վանդերսոնն է, ում հաջողվել է իր հաշվին գրանցել մեկից ավելի գնդակ։ «Մովսիսյանն անցած մրցաշրջանում դարձել է 14 գոլի հեղինակ և ցանկանում է գերազանցել այս արդյունքը, որի համար իր թիմակիցների օգնության կարիքն ունի, եթե ցանկանում է հասնել ինչ-որ արդյունքի»։
N | Ֆուտբոլիստ | Խաղ | Գոլ | Խաղացած ժամանակ (րոպե) |
Գոլ/րոպե |
1 | Հենրիխ Մխիթարյան (Շախտյոր) | 12 | 14 | 1022 | 73 |
2 | Լիոնել Մեսսի (Բարսելոնա) | 8 | 11 | 663 | 60 |
3 | Էբրահիամա Սավանեհ (Լյովեն, Բելգիա) | 9 | 11 | 722 | 66 |
4 | Վիլֆրիդ Բոնի (Վիտես) | 10 | 9 | 759 | 76 |
5 | Ռադամել Ֆալկաո (Ատլետիկո Մադրիդ) | 7 | 9 | 535 | 59 |
6 | Կարլոս Բակա (Բյուգե) | 8 | 9 | 668 | 74 |
7 | Կրիշտիանո Ռոնալդու (Ռեալ Մադրիդ) | 8 | 9 | 692 | 77 |
8 | Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) | 8 | 9 | 720 | 90 |
9 | Ջոնաթան Սորիանո (Ռեդ Բուլ, Շվեյցարիա) | 12 | 9 | 1029 | 114 |
10 | Յուրա Մովսիսյան (Կրասնոդար) | 12 | 9 | 1035 | 115 |