Իմ ողջ կարիերան մի մեծ պատերազմ է լրատվամիջոցների դեմ. Անելկա

«Շանհայ Շենհուայի» հարձակվող Նիկոլա Անելկան խոսել է լրատվամիջոցների հետ իր փոխհարաբերության մասին, ինչպես նաև բավականին կտրուկ է արտահայտնվել այն մարդկանց հասցեին, ովքեր քննադատում են իրեն:

«Եթե մարդը թշնամիներ չունի, ապա նա վախկոտ է: Բոլոր նրանք, ովքեր դատողություններ են անում իմ մասին և ատում են ինձ, ապա կարող եմ ասել, որ դա փոխադարձ է: Իմ ողջ կարիերան մի մեծ պատերազմ է լրատվամիջոցների դեմ:

Ֆրանսիայիում ավելի քան 65 մլն մարդ վստահ է, որ հասկանում է ֆուտբոլից և քննադատում է խաղացողներին: Սակայն երբ նրանք անցնում են Լա-Մանշը, անգամ երեք բառ չեն կարողանում արտաբերել անգլերենով: Ես տիրապետում են անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իսկ այժմ էլ սովորում եմ չինարեն: Ինձ ամենուր հասկանում են:

Դուք մտածեք ձեր աշխատավարձի, իսկ ես՝ իմի մասին: Ամեն ինչ իր գինն ունի: Ես շատ երկար և քրտնաջան եմ աշխատել, որպեսզի այսքան գումար աշխատեմ: Դրանք չեմ ծախսել թանկարժեք մեքենաներ գնելու համար, այլ օգնել եմ իմ ընկերներին և մեծ ընտանիքին:

Ընդունել եմ «Շանհայ Շենհուայի» առաջարկությունը, քանի որ դեռ մանկուց հետաքրքրվել եմ չինական մշակույթով: Սակայն ֆինանսական կողմն էլ է դեր խաղացել: Բացի այդ, ողջ կարիերայիս ընթացքում արկածներ եմ փնտրել նոր երկրներում», – Անելկայի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը: