Մենն ու Մերիլենդը կողմ են քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը

ԱՄՆ-ի երկու նահանգ՝ Մենը և Մերիլենդը նախնական արդյունքների համաձայն՝ կողմ են քվեարկել միասեռ ամուսնությունների օրինականացմանը, հաղորդում են ամերիկյան հեռուստաալիքները։

Մերիլենդում միասեռ ամուսնություններին հավանություն է տվել ընտրողների 52%-ը, դեմ է հանդես եկել 48%-ը։

Մեն նահանգում այս նախաձեռնությանն աջակցել է ընտրողների 54%-ը, դեմ է արտահայտվել 46%-ը։

Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության՝ միասեռ ամություններն արգելված են 31 նահանգում։ Դրանք թույլատրված են Կոնեկտիկուտում, Այովայում, Մասաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Նյու Նորքում, Վերմոնտում, ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում որոշումն ընդունվել է օրենսդրորեն, այլ ոչ թե քվեարկության միջոցով։

Ի դեպ, ԱՄՆ-ում երեկ տեղի ունեցած Կոնգրեսի ընտրությունների արդյունքում առաջին անգամ Սենատում ընտրվել է իր կողմնորոշումը չթաքցնող լեսբուհի՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թամի Բոլդուինը։

Մեկնաբանել