Ուկրաինայի ընդդիմությունը բողոքարկել է կրկնակի ընտրությունների որոշումը

Ուկրաինայի ընդդիմությունը դատական կարգով բողոքարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երկրի հինգ ընտրատեղամասերում կրկնակի ընտրություններ անցկացնելու որոշումը: Ըստ Itar-tass-ի՝ այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության խորհրդի նախագահը:

«Մենք այսօր դատարան ենք դիմել ԿԸՀ-ի՝ կրկնակի ընտրությունների մասին որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջարկել էր ԿԸՀ-ին անցկացնել կրկնակի ընտրություններ նշված տեղամասերում՝ «ընտրողների կամարտահայտությունը վերականգնելու» համար: ԿԸՀ-ն այդ նախաձեռնությամբ նախորդ օրը դիմել էր Ռադային՝ խնդրելով նշանակել կրկնակի ընտրություններ: Ըստ նախաձեռնության՝ կրկնակի ընտրություններ պիտի անցկացվեն առաջնային՝ 94, 132, 194, 197 և 223 տեղամասերում:

ԿԸՀ-ում համարում են, սակայն, որ Ռադայի այսօրվա հայտարարությունը դեռ չի տալիս բավարար հիմք կրկնակի ընտրությունների անցկացման համար: «Անհրաժեշտ է օրենքով կարգավորել այս հարցը»,- հայտարարել է ԿԸՀ ներկայացուցիչ Անդրեյ Մագերան՝ հավելելով, որ ԿԸՀ-ն, այնուամենայնիվ, հարցի մասին վերջնական որոշում կկայացնի նոյեմբերի 12-ին: Օրենքով՝ այդ ժամկետում պետք է համակարգել և հրապարակել ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Մեկնաբանել