«Մուսուլմանների անմեղության» հեղինակը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

«Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հեղինակ Նակուլա Բասելի Նակուլան դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու համար, հաղորդում է BBC-ն։

Նակուլան իրեն մեղավոր է ճանաչել վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու չորս դեպքում։

Մեղադրանքներից ոչ մեկը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի բովանդակության հետ կապ չի ունեցել։

Շրջանային դատավոր Քրիստինա Սնայդերը հայտարարել է, որ 55-ամյա Նակուլան 12 ամիս կանցկացնի դատարանում, որից հետո չորս տարի կլինի ոստիկանության վերահսկողության տակ բանտի պատերից դուրս։

Մեղադրող կողմը երկու տարվա ազատազրկում էր պահանջում։

Նակուլան 2010թ․ ձերբակալվել էր 21 ամսվա ազատազրկման մեքենայության համար՝ կապված ավելի քան տասնյակ կեղծանունների օգտագործման և մոտ 60 բանկային հաշիվների բացման հետ։

Ամերիկյան Los Angeles Times պարբերականը վստահեցնում է, որ լինելով բանտում՝ նա Ղուրան է կարդացել, որպեսզի իսլամը քննադատելու միջոցներ գտնի։

2011թ․ վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո նրան արգելվել էր հինգ տարվա ընթացքում առանց ոստիկանության համաձայնության օգտվել համակարգչից կամ ինտերնետից։

Նակուլան, որը հայտնի է նաև որպես Սեմ Բասիլ, Նակոլա Բասիլի և Մարկ Բասլեյ Յուսուֆ, ձերբակալվել էր այս տարվա սեպտեմբերի 27-ին։ Ենթադրվում է, որ նա եգիպտական ծագում ունեցող ղպտի է։

ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ Նակուլան «Մուսուլմանների անմեղության» հեղինակն է, սակայն չեն հստակեցնում, թե ով է ֆիլմը տեղադրել ինտերնետում։

Հիշեցնենք, որ «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմը, որում Մուհամադ մարգարեն ներկայացված է բացասական լույսի ներքո, այս տարվա սեպտեմբերին Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրներում հրահրեց բողոքի զանգվածային ցույցեր և արյունալի բախումներ իսլամի վրդովված հետևորդների ու ոստիկանության միջև։ Դժգոհության ազդակ դարձան ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների վրա իրականացված հարձակումները Լիբիայում և Եգիպտոսում։ Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվեց Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։

Մեկնաբանել