Ս.Բալասանյանը երդում է տվել և ստացել Գյումրու բանալին

Այսօր Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու նորընտիր անդամների համար ընթերցվել է երդման տեքստ. այս մասին տեղեկացնում է Ս. Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արվեստի և մշակութի հանրահայտ գործիչներ, գիտնականներ, ավագունու ամենատարեց անդամը և այլք:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Սամվել Բալասանյանին է հանձնել լանջաշղթա և շնորհել քաղաքի խորհրդանշական բանալին:


Մեկնաբանել