Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը 3 տարով կազատազրկվի

Բուխարեստի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ռումինացի հանրահայտ ֆուտբոլիստ Գեորգե Պոպեսկուի դատավճիռը: Այս մասին հայտնում է Soccerway-ը:

Պոպեսկուն, ով ժամանակին հանդես է եկել եվրոպական բարձրակարգ ակումբներում, այդ թվում՝ ՊՍՎ-ում,«Տոտենհեմում» և «Բարսելոնայում», ստիպված կլինի 3 տարի անցկացնել բանտում փողերի լվացման և կաշառակերության համար: Իրավապահ մարմիններն ապացուցել են Պոպեսկուի մի շարք գործարնքների անօրինականությունը, որոնք նա կատարել է 1999-2005 թթ.-ին:

Մեկնաբանել