Իրանի քաղաքացիները կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը

Նոյեմբերի 15-ին` ժամը 00:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են, հաղորդում է ոստիկանության կայքը:

Նույն օրը` ժամը 00:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1984թ. ծնված Ֆարշիդ Ա.-ին և 1986թ. ծնված Ֆարշադ Ա.-ին:

Պարզվել է, որ նոյեմբերի 14-ին` ժամը 23:30-ին, «Մալիբուի» այգում Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքին և անզգուշորեն կոտրել:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել