Գատուզո. Համաձայնության էի հասել Բավարիայի հետ

«Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն խոստովանել է, որ 2008թ.-ին մոտ է եղել «Բավարիա» տեղափոխվելուն:

«Ես համաձայնության էի հասել «Բավարիայի» հետ: Գործարքը պատրաստ էր 95 տոկոսով: Սակայն Բերլուսկոնին և Գալիանին համոզեցին ինձ մնալ: Դա, իհարկե, դուր չեկավ «Բավարիային»: Նրանք կարծում էին, որ ես օգտագործել եմ այդ փաստն ավելի լավ պայմանագիր ստանալու համար: Սակայն երդվում եմ, որ դա այդպես չէր: Մինչ այժմ անհարմար եմ զգում դրա համար: Ամաչում եմ և ներողություն եմ խնդրում Հյոնեսից», – Գատուզոյի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Մեկնաբանել