Եգիպտոսի տրանսպորտի նախարարը ողբերգական պատահարից հետո հրաժարական է ներկայացրել

Եգիպտոսի տրանսպորտի նախարար Մուհամեդ Ռաշիդ ալ-Մատինին շուրջ 50 երեխայի մահվան պատճառ դարձած ճանապարհա-տրանսպորտային պատահարից հետո իր պաշտոնից հրաժարման դիմում է ներկայացրել. հաղորդում է Ria-novosti-ն:

Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան. Կահիրեից Ասուան ուղևորվող ավտոբուսը բախվել է գնացքին: Ավտոբուսում եղել է 60 դպրոցական: Վերջին տվյալներով՝ զոհվել է նրանցից 50-ը:

Նախարարն իր վրա է վերցրել ողբերգության պատասխանատվությունը: Իր հետ միասին պաշտոնից հրաժարվել է նաև Եգիպտոսի երկաթգծի տնօրենը:

Պատահարի քննությունը վարելու է այս դեպքի քննության համար ստեղծված հատուկ հանձնաժողովը: