Նոյեմբերի 20-ին մասամբ կջրազրկվեն Շենգավիթն ու Աջափնյակը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 20-ին`ժամը 9.00-22.00-ը, Շենգավիթ վարչական շրջանում կդադարեցվի Ներքին Շենգավիթ ու Նորագավիթ թաղամասերի, Շիրակի-Արշակունյաց փողոցների հատման վայրից մինչև Շիրակի-Արարատյան փողոցների հատման վայրի, Արշակունյաց պող. 80-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Միաժամանակ` Աջափնյակ վարչական շրջանում ժամը 10.00-22.00-ը կդադարեցվի Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Մելքումով փողոցի, Դավիթաշեն գյուղի 5-րդ և 7-րդ փողոցների վերին հատվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար:

Մեկնաբանել