Emirates-ը 150 մլն ֆունտ կվճարի Արսենալին

«Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը Emirates ավիաընկերության հետ։ Նոր համաձայնությունը նախատեսված է մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը։

Ինչպես տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը, «Արսենալը» նոր պայմանագրով 150 մլն ֆունտ ստերլինգ կստանա։

Հիշեցնենք, որ արաբական ավիաընկերության անվանումը գրված է «Արսենալի» մարզաշապիկների վրա, ինչպես նաև անգլիական ակումբի մարզադաշտն է կրում Emirates անվանումը։

Մեկնաբանել