Մարկոսը` գոլի, իսկ Օզբիլիսը` ինքնագոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական խոշոր 4:1 հաշվով հաղթանակ տոնեց Սամարայի «Կրիլյա Սովետովի» նկատմամբ: Հանդիպման հաշվիը 18-րդ րոպեին բացեց Բալդեն, մեկ րոպե անց Պոպովը կրկնապատկեց այն Օզբիլիսի փոխանցումից հետոո: Երկրորդ խաղակեսում Արազ Օզբիլիսը դարձավ ինքնագոլի հեղինակ, որից հետո Յուրի Կրասնոժանը փոխարինեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին` նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով մեր ընտրանու ևս մեկ խաղացողի` Մարկոս Պիզելիին, ով մի քանի րոպե անց դարձավ գոլի հեղինակ: Նա անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Հանդիպման վերջակետը դրեց բուլղարացի Իվելին Պոպովը` դառնալով դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Կուբանը» վաստակեց վաստակեց 31 միավոր և հավասարվեց 4-րդ տեղում ընթացող «Թերեքին»:

 

http://youtu.be/UHLywNR5OqA