Samsung-ն Apple-ին այլևս մարտկոցներ չի մատակարարի

Հարավկորեական Samsung-ը ամերիկյան Apple ընկերությանը մշտապես մատակարարել է սարքավորումների տարատեսակ բաղադրիչներ, այդ թվում` համակարգիչների էկրաններ, պրոցեսորներ և հիշողության կրիչներ:

Apple-ը փորձում է հրաժարվել Samsung-ի ծառայություններից` փնտրելով նոր մատակարարների: Այժմ հայտնի է, որ Samsung-ն այլևս չի թողարկի մարտկոցներ Apple-ի պլանշետների և նոութբուքների համար: Ամերիկյան ընկերությունը մտադիր է համագործակցել չինական արտադրողների հետ:

Անհայտ է, թե կողմերից որ մեկն է փորձ կատարել խզելու հարաբերությունները, սակայն հաշվի առնելով երկու ընկերությունների միջև մշտապես առկա իրավական և կոմերցիոն անհամաձայնությունները, որևէ տարբերակ բացառել պետք չէ:

Մեկնաբանել