Մեծ Բրիտանիան առաջիկա հինգ տարում ԵՄ հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվե կանցկացնի

Առաջիկա հինգ տարում Մեծ Բրիտանիան ԵՄ հետ հարաբերությունների վերաբերյալ հանրաքվե կանցկացնի, հայտարարել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Քվեարկությունը տեղի կունենա հինգ տարվա ընթացքում», – ասել է վարչապետը BBC-ի եթերում: Ընդ որում` նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք հանրաքվեի դրված հարցերի ցանկում կլինի այն մեկը, որն ընտրողներին ուղղակի կառաջարկի քվեարկել Բրիտանիայի` միությունից ամբողջությամբ դուրս գալու դեմ կամ օգտին:

Քեմերոնը նաև ակնարկել է, որ ներկայում իր կառավարությունը պատրաստում է Բրյուսելի հետ փոհհարաբերությունների փոփոխման նախագիծ, որով Լոնդոնը կփորձի ազգային խորհրդարանին վերադարձնել ինքնիշխան լիազորությունների մի մասը, որոնք ավելի վաղ փոխանցվել էին ԵՄ միասնական մարմիններին:

«Եվրոպայի շուրջ լուրջ բանակցություններ են սպասվում», – բրիտանացիներին խոստացել է վարչապետը` նշելով, որ այդ խորհրդակցությունների արդյունքները չեն ազդի հանրաքվեի անցկացման ժամկետի վրա:

Մեկնաբանել