Հնարավոր կադրային փոփոխություններ Թուրքիայի կառավարությունում. Hurriyet

Հնարավոր է Թուրքիայի կառավարությունում կադրԱյին լուրջ փոփոխություններ կատարվեն: Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ պաշտոնից կարող են զրկվել ներքին գործերի նախարար Նաիմ Շահինը, մշակույթի նախարար Էրտուգրուլ Գունայը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը, գյուղատնտեսության նախարար Մեհդի Էկերը, շրջակա միջավայրի պաշտպանության և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը, առողջապահության նախարար Ռեջեփ Ակդաղը և կրթության նախարար Օմեր Դինչերը:

Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Մյուս կողմից՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման փոփոխությունները չի բացառել:

Թերթի հաղորդմամբ՝ նոր նախարարների շարքում կարող են լինել մի շարք պատգամավորներ, ԵԽԽՎ նախկին նախագահ Մովլութ Չավուշօղլուն և այլք:

Մեկնաբանել