«Մուսավաթը» Իսա Ղամբարի դեմ հարձակման մեջ մեղադրում է Ալիևի վարչակազմին

Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցությունը՝ «Մուսավաթը», քննադատել է կուսակացության ղեկավար Իսա Ղամբարի դեմ երեկ՝ հունվարի 13-ին, Լենքորանոմ տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է contact.az-ը:

Ղամբարը Լենքորան էր մեկնել՝ մասնակցելու կուսակցության շրջանային մասնաճյուղի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Ղամբարը և կուսակցության մի շարք անդամներ հարձակման են ենթարկվել տեղացիների կողմից, մի քանի ավտոմեքենա փակել են նրանց ճանապարհը, այդ մեքենաներից դուրս եկած մարդիկ սպառնացել են Ղամբարին և մյուսներին: Ոստիկանները ներկա են եղել միջադեպին, սական չեն միջամտել, ինչը, ըստ կուսակցության, վկայում է, որ հարձակումը նախապես ծրագրված է եղել:

««Մուսավաթը» սա դիտարկում է ոչ թե առանձին մարդկանց գործողություններ, այլ իշխանության ցանկությամբ կատարված»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Ըստ «Մուսավաթի»՝ հայտնի մարդկանց դեմ այսպիսի մեթոդների կիրառումը ապագայում որևէ լավ բանի չի հանգենցի իշխանությունների համար:

«Կուսակցությունը, խստորեն քննադատելով հարձակումը, Ալիևի վարչակարգից պահանջել է պատասխանատու լինել, քաղաքական մրցակիցների դեմ գործել օրենքի և էթիկայի շրջանակում, վերջ դնել երկիրը ջունգլիների օրենքներով կառավարելուն»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել