Ֆրանսիայում ձերբակալվել է ռուսական մաֆիայի հետ կապեր ունեցող 21 վրացի

Օրերս Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում և Լիոնում անցկացրած հատուկ գործողությունների շնորհիվ ձերբակալել է ազգությամբ վրացի 21 մարդու, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ֆրանսիայում Վրաստանի հյուպատոսությունը հստակ տվյալներ չունի տեղի ունեցածի վերաբերյալ: Հյուպատոսության նշել է նաև, որ ձերբակալվածներից ոչ բոլորը ունեն Վրաստանի քաղաքացիություն:

Դիվանագիտական ներկայացուցչությունը մտադիր է նաև գործողության մասին պաշտոնական տեղեկություն ստանալ և անհրաժեշտության դեպքում պաշտպանել Վրաստանի քաղաքացիների իրավունքները: Ֆրանսիայի ոստիկանությունը, իր հերթին, հայտարարել է ձերբակալվածների՝ ռուսական մաֆիայի հետ Եվրոպայաւոմ առնչություններ ունենալու մասին:

Մեկնաբանել