Ռեալի և Բարսելոնայի համար կարող են սահմանվել լրացուցիչ հարկեր

Եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել իսպանական գրանդ ակումբների ֆինանսական պարտավորությունների ուղությամբ սահմանափակումներ մտցնելու առաջարկով:

Զեկույցում նշվում է այն մասին, որ սահմանված գնից ավելի բարձր արժեքով ֆուտբոլիստ ձեռք բերելու դեպքում «Ռեալը» և «Բարսելոնան» պետք է վճարեն լրացուցիչ հարկեր:

Այդ եզրակացությանը Եվրոպական հանձնաժողովը հանգել է ՝ հետևելով տրանսֆերային շուկայում առկա անհավասարությունը, ինչի արդյունքում հարված է հասցվում ֆինանսական ֆեյր-փլեյի գաղափարին և նվազում է մյուս ակումբների մրցունակությունը: Այս մասին հայտնում է Football Espana-ն:

Մեկնաբանել