Հայրիկյանը փետրվարի 10-ին կդիմի ՍԴ

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կիրակի` փետրվարի 10-ին, կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը:

«Մենք կարծում էինք, թե ՍԴ դիմելու վերջին օրն այսօր էր` փետրվարի 8-ը, քանի որ 10-ը կիրակի է: Սակայն դատարանի հետ ճշտեցինք, որ կարող ենք դիմել նաև 10-ին»,- ասաց Եղնուկյանը` հավելելով, որ դիմումն արդեն պատրաստ է:

Այդուհանդերձ, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատուն նշեց նաև, որ եթե Հայրիկյանի առողջական վիճակը բարելավվի, և նա կարողանա մասնակցել քարոզարշավին, ապա ՍԴ չի դիմի:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ չի դիմի ՍԴ և չի օգտվի իր` ընտրությունները հետաձգելու սահմանադրական իրավունքից

Հունվարի 31-ի երեկոյան Երևանի Տպագրիչների 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է երկու քաղաքացի:

Մեկնաբանել